«Ճկուն» ավանդ․ Հայէկոնոմբանկն առաջարկում է ներդրման ավելի հարմար տարբերակ Zarkerak - «Ճկուն» ավանդ․ Հայէկոնոմբանկն առաջարկում է ներդրման ավելի հարմար տարբերակ
Zarkerak Zarkerak - «Ճկուն» ավանդ․ Հայէկոնոմբանկն առաջարկում է ներդրման ավելի հարմար տարբերակ
«Ճկուն» ավանդ․ Հայէկոնոմբանկն առաջարկում է ներդրման ավելի հարմար տարբերակ

«Ճկուն» ավանդ․ Հայէկոնոմբանկն առաջարկում է ներդրման ավելի հարմար տարբերակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ճկուն» ժամկետային ավանդն ամսական կայուն եկամուտ ստանալու, միաժամանակ Ձեր ֆինանսական միջոցներն ազատ տնօրինելու հարմար տարբերակ է: Այն հնարավորություն  է տալիս համալրել ավանդի գումարը, մասնակի կամ ամբողջական ելքագրում անել՝ պահպանելով կուտակված տոկոսագումարը:

«Ճկուն» ավանդի ներդրման հիմնական պայմաններն են՝

Ժամկետը՝ 733 օր

Տոկոսագումարի վճարումը՝ ամսական

 

Ավանդը հնարավորություն է տալիս՝

  • կատարել ավանդի գումարի համալրում մինչև վերադարձման ժամկետին նախորդող 90-րդ օրը ներառյալ,
  •  կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական ելքագրում, ընդ որում՝ եթե պահանջվող գումարը բանկում ներդրված է եղել առնվազն 90 օր, ապա  ելքագրումը կատարվում է տոկոսադրույքի պահպանմամբ։

Ավանդը հնարավոր է ներդնել ինչպես Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում (բացառությամբ «ԱՐԱՐԱՏՅԱՆ» և «ՍԻԼԱՉԻ » մասնաճյուղերի), այնպես էլ AEB Online /AEB Mobile համակարգերով:

Ստացվող տոկոսները հարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

Ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

25 Մայիս, 2026 16:14
Վեր