Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին :
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ։ «Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ամբողջությամբ մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի և Քանանյանների՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացված հայցը։ «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն ՀՖՖ-ից պահանջում էր 2,012,229 եվրո՝ որպես ենթադրյալ ուղղակի վնասների փոխհատուցում, ինչպես նաև 1,445,000 եվրո՝ որպես ենթադրյալ բաց թողնված շահույթ։ Բացի այդ, Քանանյանները պահանջում էին 1,400,000 եվրո՝ որպես ենթադրյալ բարոյական վնասի փոխհատուցում։ Նշված գործերը կապված են խաղերի վերաբերյալ գործի հետ։ 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՖՖ գործադիր նիստը արտահերթ նիստում 5 ակումբ՝ «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» և «Երևանը», ինչպես նաև 58 անձ որակազրկվել են պատճառված խաղերի պատճառով։ ՀՖՖ-ն, իր կանոնադրական և կարգապահական պարտավորությունները ելնելով, իրականացրել է համապատասխան վարույթներ և կիրառել կարգապահական միջոցներ։ 2022 թվականի հունիսի 28-ին ՀՖՖ 22-րդ հերթական ժողովի որոշմամբ դադարեցվել էր ակումբի անդամակցությունը ՀՖՖ-ին։ CAS-ը հաստատել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաչափ է գործել՝ դադարեցնելով «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի անդամակցությունը։ Վերջին վճռով ամբողջությամբ մերժվել են նաև պահանջվող փոխհատուցման բոլոր պահանջները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերահաստատում է իր հաստատակամ դիրքորոշումը և պայքարելու խաղերի սպորտում ցանկացած անբարեխիղճ երևույթի դեմ։ Ֆեդերացիան շարունակելու է անել՝ նման դեպքերը բացառելու, իսկ մեղավորներին իր իրավասության պատասխանատվության ենթարկելու համար նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ։


