Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 27-ին միջադեպ և վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ միջադեպում շոշափվում է Էջմիածնի նախկին քաղաքապետներից մեկի բարեկամի անունը, և հենց նա էլ եղել է թիրախում։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։


