Առաջիկայում պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք ՀՀ-ում. Փաշինյան Zarkerak - Առաջիկայում պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք ՀՀ-ում. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Առաջիկայում պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք ՀՀ-ում. Փաշինյան
Առաջիկայում պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք ՀՀ-ում. Փաշինյան

Առաջիկայում պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք ՀՀ-ում. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իմ խոսույթը վերաբերում է ԼՂ պսևդոէլիտային և նրանց հարակից շրջանակներին: Դա ճիշտ խոսույթ է, որովհետև նրանք, քիչ չէ, փախել են՝ բառիս բուն իմաստով՝ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են, ուզում են Հայաստանի ժողովրդին կրկին ներքաշել պատերազմի մեջ: Այդ մասին զորահանդեսից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչների մասին նախկինում արած իր հայտարարությանը:

«Այո՛, ես ասել եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված պսևդոէլիտային արմատախիլ եմ անելու ՀՀ-ում: Նրանք, որպես այդպիսին, իրավունք չունեն… Եվ, այո՛, նրանք պետք է պարզաբանեն՝ հասուն տղամարդիկ, որ այսօր եկել են, Հայաստանում ասում են՝ Ղարաբաղի հարցը և այլն, ինչ-որ բաներ են պատմում, իրենք որտե՞ղ են եղել: Իրենք, բացի փախչելուց, ուրիշ ինչո՞վ են զբաղվել․ ոչ մի բանով: Եվ այս խոսույթը վերաբերում է ոչ թե նրանց, որ կարող էին զոհվել և չեն զոհվել, այլ նրանց, ովքեր ընտրել են, որ նրանք պետք է ոչ մի պարագայում չզոհվեն:

Ես էլի ասում եմ, որ իմ որդու մոտ արկից խրամատում իր ծառայակիցները զոհվել են, իմ ընտանիքը եղել է Ղարաբաղում, և դա դարձել է շատ քննարկումների առարկա: Ղարաբաղի պսևդոէլիտաները, որ ամեն անգամ փախել են ու էկել են, էլի Հայաստանը ուզում են ներքաշել կոնֆլիկտի մեջ»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, թե վերջիններս Ղարաբաղի ժողովրդին շարունակում են պատանդի կարգավիճակում պահել, և որ նպատակը ՀՀ պետականությունը ծնկի բերելն է եղել՝ Մեղրիով միջանցք տալուց հետո։ Այդ բոլոր պլանները ձախողել են, իսկ այդ պլանի իրագործման համար է եղել  Հոկտեմբերի 27-ը, և որ այն խափանվել է։

«Կարծում եմ՝ մենք առաջիկայում պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք ՀՀ-ում, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի: Այսօր նրանք Ղարաբաղի ժողովրդին չեն թողնում, որ տնավորվեն:

Մենք պլանավորում ենք առաջիկա 10 տարում 800 մլրդ դրամի հատկացում անենք, որ այդ ժողովուրդն ի վերջո տնավորվի, հանգստանա, պանդուխտի և գաղթականի հոգեբանությունից դուրս գա, բայց այդ փոքր, փախած պսևդոէլիտան չի ուզում հանգիստ տալ ժողովրդին: Հետևաբար այդ պսևդոէլիտայի գործունեությունը պետք է զրոյացվի»,- ասաց նա, ապա  հավելեց՝ ապօրինի գույքի բռնագանձման համակարգով նրանց «տասնյակ և հարյուրավոր տներ ձեռքներից առնելու ենք»:

«Այդ պսևդոէլիտայի ներկայացուցիչները պետք է Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի առաջ պատասխան տան»,-ամփոփելով խոսքը՝ ասաց Փաշինյանը:

28 Մայիս, 2026 16:23
Վեր