Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում Zarkerak - Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում
Zarkerak Zarkerak - Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում
Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում

Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Գեղամի Ավետիսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Մացակի Գևորգյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Վրույրի Ասլանյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Լևոն Արտուշի Եղոյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Արմեն Հրաչյայի Մարգարյան պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

706496508_1446129853983350_8355202389876978681_n.jpg (1.54 MB)707694161_1446129820650020_4761232169618228010_n.jpg (1.52 MB)

28 Մայիս, 2026 20:29
Վեր