Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած Zarkerak - Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
Zarkerak Zarkerak - Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած

Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 28-ին՝ ժամը 15։56-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 16։41-ին, մարել՝ 16։51-ին, միևնույն ժամանակ իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այրվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է։

28 Մայիս, 2026 20:46
Վեր