Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Ռուբենի Գրիգորյանին շնորհել քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասվում է նախագահի հրամանագրում:


