Տաթևիկ Սուջյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում Zarkerak - Տաթևիկ Սուջյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում
Zarkerak Zarkerak - Տաթևիկ Սուջյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում
Տաթևիկ Սուջյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում

Տաթևիկ Սուջյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի՝ մայիսի 22-ի որոշմամբ, Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթևիկ Սուջյանն ընտրվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում։ 

 

Տաթևիկ Սուջյանն ավելի քան 10 տարի աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ զբաղեցնելով դատավորի օգնականի, իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետի, ապա՝ գլխավոր մասնագետի պաշտոնները։

 

Պրակտիկ աշխատանքին զուգահեռ Տ․Սուջյանը զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդում է ԵՊՀ-ում, հեղինակ և համահեղինակ է 2 մենագրությունների, 2 դասագրքերի և մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների։

 

Տ․Սուջյանը հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ, ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ է։

28 Մայիս, 2026 23:05
Վեր