Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ հուշամեդալ է թողարկել Zarkerak - Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ հուշամեդալ է թողարկել
Zarkerak Zarkerak - Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ հուշամեդալ է թողարկել
Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ հուշամեդալ է թողարկել

Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ հուշամեդալ է թողարկել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ թողարկել է հուշամեդալ, որը խորհրդանշում է արդարադատության համակարգի շարունակական զարգացումը՝ որպես անկախ և ինքնիշխան պետության հիմնասյուն։

 

 

 

Ինչպես հայտնել է նախարարությունը, հուշամեդալի դիմերեսին պատկերված է նախարարության կենտրոնական շենքը՝ որպես ոլորտում բարեփոխումներ իրականացնող պետական մարմին, իսկ դարձերեսին՝ Ֆեմիդան, որը հին հունական առասպելներում ներկայացվում է որպես արդարության խորհրդանիշ։ Հուշամեդալը երկու կողմերից զարդարված է հայկական ավանդական զարդանախշերով, որոնք արտահայտում են ազգային ինքնության շարունակականությունը և մշակութային ժառանգության խոր արմատները։ Ներկայացվածը ոչ միայն գեղարվեստական լուծում է, այլև՝ խորհրդանշական շեշտադրում։

708911263_1435150461986899_2093115198535948546_n.jpg (125 KB)

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը պարգևատրվել են «Արդարադատության նախարարություն» հուշամեդալով, իսկ նախարարության այլ աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն՝ Հանրապետության տոնի առթիվ, ինչպես նաև աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։

710573076_1435149018653710_1232193774790205570_n.jpg (90 KB)

28 Մայիս, 2026 23:30
Վեր