Քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության. Թրամփ Zarkerak - Քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության. Թրամփ
Zarkerak Zarkerak - Քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության. Թրամփ
Քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության. Թրամփ

Քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության. Թրամփ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին։ Այն կարդացել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը, որը մասնակցել է «Կասպյան նավթ և գազ» կասպիական նավթի և գազի միջազգային 31-րդ ցուցահանդեսի, «Կասպյան ուժ» Կասպիական միջազգային էներգետիկայի և կանաչ էներգիայի 14-րդ ցուցահանդեսի և Բաքվի էներգետիկայի 31-րդ ֆորումի պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Բաքվի էներգետիկայի շաբաթվա շրջանակներում։

Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին՝ Բաքվի 31-րդ էներգետիկ շաբաթը հյուրընկալելու կապակցությամբ։ Այս նվաճումը վկայում է Ադրբեջանի առաջատար դիրքի մասին էներգետիկ անվտանգության ոլորտում։

Մեր երկրները համագործակցության երկար պատմություն ունեն ածխաջրածնային ոլորտում և հանձնառու են ապահովել մատչելի ու առատ էներգիա։ Միացյալ Նահանգները եղել է Ադրբեջանի նավթի և գազի արդյունաբերության ուժեղ կողմնակից, և համոզված եմ, որ գլոբալ էներգետիկ անվտանգության ոլորտում մեր ամուր գործընկերության նշանակությունն առաջիկա տարիներին միայն աճելու է:

Երբ հանդիպեցինք Սպիտակ տանը, մենք քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության։ Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրումն օգոստոսի 8-ին կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի առանցքային հենասյուներից մեկն է։ Իմ վարչակազմն անհամբեր սպասում է հունիսին այս հարցի շուրջ արդյունավետ քննարկումներին։

Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարգավաճումը և կկառուցենք ավելի վստահ ապագա ձեր տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար»:

01 Հունիս, 2026 17:31
Վեր