100 տոկոս է հավանականությունը, որ առաջին տեղում կլինի ՔՊ-ն. ովքեր կլինեն երկրորդ և երրորդ տեղերում՝ ըստ Ռոբերտ Ղևոնդյանի Zarkerak - 100 տոկոս է հավանականությունը, որ առաջին տեղում կլինի ՔՊ-ն. ովքեր կլինեն երկրորդ և երրորդ տեղերում՝ ըստ Ռոբերտ Ղևոնդյանի
Zarkerak Zarkerak - 100 տոկոս է հավանականությունը, որ առաջին տեղում կլինի ՔՊ-ն. ովքեր կլինեն երկրորդ և երրորդ տեղերում՝ ըստ Ռոբերտ Ղևոնդյանի
100 տոկոս է հավանականությունը, որ առաջին տեղում կլինի ՔՊ-ն. ովքեր կլինեն երկրորդ և երրորդ տեղերում՝ ըստ Ռոբերտ Ղևոնդյանի

100 տոկոս է հավանականությունը, որ առաջին տեղում կլինի ՔՊ-ն. ովքեր կլինեն երկրորդ և երրորդ տեղերում՝ ըստ Ռոբերտ Ղևոնդյանի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«100 տոկոս է հավանականությունը, որ առաջին տեղում կլինի «Քաղաքացիական պայմանագիր»-ը, շատ մեծ հավանականությամբ 51 տոկոսից ավել ձայն կհավաքի, այսինքն՝ նրանք կկարողանան միանձնյա Կառավարություն կազմել, մի փոքր էլ հավանականություն կա, որ գուցե կարողանան նաև սահմանադրական մեծամասնություն կազմել, այսինքն՝ 67-ին հասնել, այլ տարբերակ, որ ՔՊ-ն առաջինը կլինի, բայց չի հաղթահարի 51 տոկոսը, շատ փոքր է հավանականությունը»,-Zarkerak.am‑ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Ղևոնդյանի խոսքով՝ հաղթողի խնդիր չի լինելու, սակայն կլինեն հարակից այլ խնդիրներ. «Կա հարց, թե քանի կուսակցություն կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը: Գլխավոր հարցականը Քոչարյանի «Հայաստան» դաշինքի հարցն է, նրանք մոտ են անցողիկ շեմին, բայց արդյոք կկարողանան հաղթահարել, թե՝ ոչ, կտեսնենք ընտրություններից հետո, և նաև մեկ այլ հարց՝ կլինի անակնկալ, թե՞ ոչ, այսինքն՝ ավելի համեստ հնարավորություններ ունեցողներից արդյոք որևէ մեկը կկարողանա 4 տոկոս ձայն հավաքել»:

Ինչ վերաբերում է երկրորդ տեղը զբաղեցնող հավանական ուժին՝ քաղաքագետը նշեց. «Հստակ է, որ երկրորդ տեղում լինելու է «Ուժեղ Հայաստան»-ը, երրորդ տեղի հարցը կախված է նրանից, թե Քոչարյանը կհաղթահարի՞ 8-տոկոսանոց շեմը»:

Անդրադառնալով նաև Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե իրենք 100 տոկոսով հաղթելու են՝ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Դա ոչ թե վստահություն է, այլ՝ նախընտրական տեխնոլոգիա: Սամվել Կարապետյանը փորձում է չկորցնել իր հետևորդների ձայները, պետք չէ արված հայտարարություններին վերաբերվել որպես համոզմունք: Ես համոզված եմ, որ Կարապետյանը գիտի, որ հաղթելու շանս չունի»:

04 Հունիս, 2026 14:54
Վեր