Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում Zarkerak - Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
Zarkerak Zarkerak - Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում

Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական կրթական հիմնադրամի կազմակերպած «Նոր ուսուցում 2026» (New Learning Award 2026) միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Համայնքի նորարար լաբ» (Community Renewal Lab) նախաձեռնությունը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում, արժանացել է միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ընդգրկվել լավագույն նախագծերի ցանկում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 450 հայտ շուրջ 50 երկրից։

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Հակոբ Հովհաննիսյանը հաջողությամբ ներկայացրել է նախագիծը՝ դառնալով մրցույթի եզրափակիչ փուլ անցած 9 լավագույն մասնակիցներից մեկը։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Բրյուսելում, որտեղ տարբեր երկրների մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչներ ցուցադրել են ուսուցման և ուսումնառության նորարարական մոտեցումներ՝ ուղղված առանցքային կարողությունների զարգացմանը, համայնքային ներգրավվածությանը, կրթության և իրական կյանքի միջև կապի ամրապնդմանը։

Հայկական պատվիրակության կազմում էր նաև ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանը։ Նրա խոսքով՝ այս ձեռքբերումը կարևոր էր միջազգային հարթակում Հայաստանի մասնագիտական կրթության համակարգը, իրականացվող նորարարական նախաձեռնությունները և հաջողված փորձը ներկայացնելու առումով։ Այն նաև վկայում է ՀՀ ՄԿՈՒ հաստատությունների մասնագիտական ներուժի և միջազգային մրցունակ կրթական նախագծեր ստեղծելու կարողության մասին։

04 Հունիս, 2026 20:03
Վեր