Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։
Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար) կստանան սոցիալական աջակցություն 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 20-ը ներառյալ:


