Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան Zarkerak - Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան
Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան

Քննարկումներ կան ԵՄ գործընկերների հետ մաքսատուրքերի հարցում դեպի ՀՀ արտադրողին ուղղված քայլերի շուրջ. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 98-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին:

«ՀՀ կառավարությունը 2025 թվականին հաստատել է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը, որը նպատակ ունի խթանել արտադրողների կողմից ՀՀ-ի ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադայի շուկաներ, մաքսատուրքի փոխհատուցման միջոցով»,- հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Ծրագիրը գործում է 2025 թվականի փետրվարի 1-ից, որով նախատեսվում էր ապահովել արտահանման ծավալների միջինում 15 տոկոս աճ: Այն ապահովվել է: Միաժամանակ ուզում եմ նշել, որ 2025 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում օժանդակություն ստացած հիմնական ապրանքային խմբերից, օրինակ՝ պահածոներ, հյութեր, սննդամթերքի այլ տեսակներ, աճը եղել է շուրջ 40 տոկոս:

Հարկ է նշել, որ որոշմամբ որպես ապրանք դիտարկվում է միայն մշակող արդյունաբերության արտադրանքը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման հարցում կարևորվում է ոչ միայն արդյունաբերության, այլ նաև առաջնային արտադրության զարգացումը, որի վառ ապացույցն է ՀՀ-ում ինտենսիվ բուսաբուծության զարգացումը՝ հիմնված ինտենսիվ այգիների հազարավոր հեկտարները և հարյուրավոր հեկտարներ տեխնոլոգիապես ամենաբարձր հագեցվածությամբ ջերմատները: Արդյունքում ՀՀ-ում արտադրվում է բարձրորակ, հետագծելի և ստանդարտավորված արտադրանք, որը կարող է իր տեղն ունենալ համաշխարհային շուկայում:

Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում խթանել առաջնային արտադրության ապրանքների արտահանումը, մասնավորապես թարմ պտուղբանջարեղենի և ծաղկի արտահանման դեպքում դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ ՀՀ կառավարությունը արտահանողին կամ արտադրողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ»,- նշել է Խոջոյանը:

«Չեմ ուզում սայլը ձիուց առաջ դնել և շտապել հայտարարություններ անել, բայց ուզում եմ ասել, որ մենք քննարկումներ ունենք ԵՄ մեր գործընկերների հետ իրենց կողմից ևս մաքսատուրքերի հարցում որոշակի դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելու շուրջ, և հուսամ՝ առաջիկայում քննարկումները հաջողությամբ կպսակվեն»,- արձագանքել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

04 Հունիս, 2026 13:48
Վեր