Նարեկ Կարապետյանին շատ խղճով եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյանի կարծիքը՝ նախընտրական բանավեճի մասին Zarkerak - Նարեկ Կարապետյանին շատ խղճով եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյանի կարծիքը՝ նախընտրական բանավեճի մասին
Zarkerak Zarkerak - Նարեկ Կարապետյանին շատ խղճով եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյանի կարծիքը՝ նախընտրական բանավեճի մասին
Նարեկ Կարապետյանին շատ խղճով եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյանի կարծիքը՝ նախընտրական բանավեճի մասին

Նարեկ Կարապետյանին շատ խղճով եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյանի կարծիքը՝ նախընտրական բանավեճի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նարեկ Կարապետյանին շատ խղճով եմ վերաբերվում, որովհետև ակնհայտ է, որ տղան չի հասկանում՝ որտեղ է հայտնվել: Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը facebook-յան իր էջում անդրադարձ է կատարել երեկ կայացած  նախընտրական բանավեճին՝ հայտնելով իր կարծիքը:

«Հանդիսանալով  այդ ընտանիքի ամենալավ հայերեն խոսացող անձնավորությունը, իր վրա է վերցրել ամբողջ  ծանր բեռը՝ կրկնել 300 հազար ադրբեջանցի թեզը,  և անընդհատ ձև անել, որ բոլորը իրեն հասկանում  և  հավատում են»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ Նարեկ Կարապետյանը և Լևոն  Զուրաբյանը կարծես վատ աշակերտի պես՝ պայմանավորված  քննություն հանձնելու էին եկել։  Ըստ Սիմոնյանի՝ Լևոն  Զուրաբյանը վաղուց մի մարտավարություն  ունի դա՝ վերջին վատության տրամաբանությունն է, այսինքն՝ վատություն անել բոլորին:

ԱԺ նախագահը, անդրադառնալով Հայկ Մարությանին, ասաց, որ շատ ծիծաղելի էր իր պահվածքը, որովհետև ոնց կարելի էր գնալ 4 ժամ տևողությամբ շոուի և շոուի սկզբից լքել այն՝ ձև անելով, որ իբր կգաք կբանակցենք: «Եվ եթե 1 կամ 2 տոկոս քվեարկող կար, դա էլ այսպես ասած սկուտեղի վրա մատուցեց մնացած ուժերին»,-նշեց նա:

Իսկ ինչ վերաբերվում է Էդմոն Մարուքյանին, նա նշեց․ «Կարող եմ ասել, որ իրեն շատ վատ պահեց, բնական է, որ պետք է հակառակ բաներ ասեր, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, բայց պահվածքը շատ բացասական էր»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

05 Հունիս, 2026 15:13
Վեր