ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը Zarkerak - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Zarkerak Zarkerak - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն  ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

«Նախաձեռնությունը բխում է Հայաստանի կառավարության կողմից կրթությանը տրվող ռազմավարական նշանակությունից, ինչպես նաև միջազգային հարթակներում Հայաստանի կողմից առաջմղվող դրական և ապագային միտված օրակարգից` ուղղված միջազգային և տարածաշրջանային խաղաղության խթանմանը, կայուն զարգացման առաջմղմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: 

Հայաստանի  նախաձեռնած և հիմնական համահեղինակների` Ֆրանսիայի, Չիլիի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Նեպալի հետ համատեղ ներկայացված բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերից շուրջ 100 անդամ պետություններ, ինչը վկայում է Հայաստանի նախաձեռնությանը միջազգային հանրության հաստատակամ և լայն աջակցության մասին։

«Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի ընդունմամբ ՄԱԿ-ը վերահաստատում է բոլորի համար մատչելի, անվտանգ, ներառական և որակյալ կրթության իրավունքի երաշխավորման հանձնառությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինված հակամարտություններից, հումանիտար և այլ ճգնաժամերից տուժած երեխաներին, ներառյալ` փախստականներին։ Բանաձևով ճանաչվում է կրթության դերն արդարացի, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցման և խաղաղության մշակույթի առաջմղման գործում։ 

ՄԱԿ անդամ պետություններին կոչ է արվում ապահովել կրթություն, որը հիմնված է խաղաղության մշակույթի վրա: Խրախուսվում է կրթության առաջմղումը` հակամարտությունների հիմնարար պատճառները վեր հանելու, փոխադարձ վստահությանը նպաստելու և հասարակական համերաշխությունն ամրապնդելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

06 Հունիս, 2026 10:30
Վեր