Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով Zarkerak - Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով
Zarkerak Zarkerak - Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով
Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով

Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը կապում է ուկրաինական հակամարտության կարգավորման հետ, Մոսկվան նման մոտեցումը սխալ է համարում` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ամերիկացիները կարծում են, որ նախ պետք է լինի կարգավորումն Ուկրաինայում, իսկ հետո արդեն հարաբերությունների զարգացումը տնտեսության, ներդրումների, մշակույթի և այլ ոլորտներում: Մենք կարծում ենք, որ դա սխալ մոտեցում է»,- նշել է Կրեմլի խոսնակը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «տանգոն պետք է երկուսով պարել», ինչը ԱՄՆ-ն դեռ չի ցանկանում, և Մոսկվան այս հարցում շտապելու տեղ չունի:

«Երբ ամերիկացիները պատրաստ լինեն հարաբերությունների իրական վերականգնմանը, մենք նույն կերպ կարձագանքենք», - ասել է Պեսկովը:

06 Հունիս, 2026 17:49
Վեր