Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնը հայտարարել է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու մասին: Ըստ ամերիկյան կողմի՝ դրանք անմիջական սպառնալիք են ներկայացրել տարածաշրջանային նավագնացության համար։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով՝ ի պատասխան հարվածել են Գորուկում և Ղեշմ կղզում գտնվող իրանական ափամերձ հսկողության ռադարային կայանների: Նաև հաղորդվում է, որ իրանական ուժերը կրկին հրթիռներ են արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ դրանք չեզոքացվել են:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ շաբաթ գիշերը չորս նավթատար փորձել է անցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Թեհրանի համաձայնության։ Դրանցից մեկին հարված է հասցվել, մյուսները հետ են շրջվել: ԻՀՊԿ-ից հավելել են, որ Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան բազաներին հարվածը պատասխան գործողություն է եղել:
Դոնալդ Թրամփի կարծիքով՝ հակամարտությունը գրեթե հանգուցալուծում է ստացել: Ըստ ԱՄՆ նախագահի՝ այն կարող է կարգավորվել առաջիկայում՝ կա՛մ դիվանագիտական, կա՛մ ավելի դաժան ճանապարհով:

