Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերը շարունակվում են։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Այս անգամ շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին և մասնակցելու փորձերի։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նպատակ կա, որ նման այցերը դառնան կրթական ծրագրի բաղադրիչ, և այդ հնարավորությունը հասանելի լինի Հայաստանի բոլոր դպրոցականներին։
Մանրամասները՝ տեսանյութում:


