Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր առավոտյան՝ ժամը 07:00-ին, վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող 250մմ-ոց բարձր ճնշման ջրագիծը։ Այդ մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Վթարը վերացնելու համար հայտարարվել է ջրանջատում, և «Աբովյան» շահագործման տեղամասն անմիջապես սկսել վթարավերացման աշխատանքները։


