ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա. Ուշակով Zarkerak - ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա. Ուշակով
Zarkerak Zarkerak - ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա. Ուշակով
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա. Ուշակով

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա. Ուշակով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դոնալդ Թրամփա հայտարարել է, որ Պուտինն ու Զելենսկին հիմա պետք ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները:

«Ես եմ նրանց հասցրել այս կետին: Հուսով եմ՝ ամեն ինչ կկարգավորվի»,- ասել էր ԱՄՆ նախագահը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ տեղեկացրել է, որ Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա:

Գերմանիայի կանցլերն իր հերթին հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ շփումների: Ֆրիդրիխ Մերցը շեշտել է՝ եվրոպացիները պետք է ներկա լինեն բանակցությունների սեղանի շուրջ:

Այս ֆոնին կողմերը շարունակում են հայտնել փոխադարձ հարվածների մասին: Տեղեկություններ կան, որ վերջին ժամերին Լենինգրադի մարզի երկնքում 140-ից ավելի ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել: Սանկտ Պետերբուրգի տեղական իշխանությունը կոչ է արել քաղաքացիներին դուրս չգալ փողոց:

06 Հունիս, 2026 12:45
Վեր