Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 6-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ից սկսված մոտ 20 րոպե Ստեփանավան քաղաքում և հարակից վարչական շրջաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով քաղաքացիներին խոշոր չափի վնասներ են պատճառվել։
Տեղում իրավիճակին ծանոթանալու համար Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի կարգադրությամբ ժամանել են մարզպետարանի և Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակիցները։ Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծվել է շտաբ, որի աշխատանքները ղեկավարում է Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը։ Իսկ Ստեփանավանի քաղաքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմ։


