ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը ամուր հիմք է նախապատրաստում ներդրումների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման համար. Էդգար Մկրտչյան Zarkerak - ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը ամուր հիմք է նախապատրաստում ներդրումների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման համար. Էդգար Մկրտչյան
Zarkerak Zarkerak - ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը ամուր հիմք է նախապատրաստում ներդրումների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման համար. Էդգար Մկրտչյան
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը ամուր հիմք է նախապատրաստում ներդրումների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման համար. Էդգար Մկրտչյան

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը ամուր հիմք է նախապատրաստում ներդրումների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման համար. Էդգար Մկրտչյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսերի նախարարի տեղակալ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի փոխկառավարիչ Էդգար Մկրտչյանը ՎԶԵԲ-ի 35-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մասնակցել է Կառավարիչների խորհրդի լիագումար նիստին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ գանձապետարանի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով միջազգային ֆինանսների և զարգացման մասնագետ Ուիլ Բիչի, ինչպես նաև ՎԶԵԲ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և Հայաստանի պորտֆելի պատասխանատուների հետ: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

 

ՎԶԵԲ լիագումար նիստի ընթացքում Էդգար Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ողջունելով ՎԶԵԲ-ի առաջին տնտեսական կառավարման ռազմավարության ընդունումը և վերջինիս փոխկապակցվածությունը ՀՀ զարգացման օրակարգի հետ:

 

 

Առանձին քննարկումների առանցքում եղել են Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը, միջազգային ֆինանսական կառույցների հետ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա գործակցության շրջանակը:

 

Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի կարևորությունը: Ֆինանսների նախարարի տեղակալը նշել է, որ այս համաձայնագիրը ամուր հիմք է նախապատրաստում ներդրումների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային կապուղիների ընդլայնման և երկարաժամկետ տնտեսական համագործակցության խորացման համար:

08 Հունիս, 2026 21:01
Վեր