Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի հետ բանակցություններից հետո, վարչապետի աշխատակազմը և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համաձայնության եկան Լիբանան մարդասիրական օգնություն ուղարկելու հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնություն տեղափոխող չորս հայկական բեռնատարներ հատել են Մարգարա անցակետը և Թուրքիայի տարածքով ուղևորվել Լիբանան։
Մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմում է 80 տոննա, այդ թվում՝ 38 տոննա դեղորայք և հիգիենայի պարագաներ, ինչպես նաև 42 տոննա սննդամթերք (պահածոյացված ապրանքներ և արագ փչացող ապրանքներ)։


