Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բրիտանացի հանրահայտ ֆուտբոլիստ և ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Դեյվիդ Բեքհեմը աստղն է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»։ Արարողությանը մասնակցել են նաև ընտանիքի անդամները։
«Ամեն ինչ բավականին անիրական է թվում։ Ես ունեցել եմ հիասքանչ պահեր իմ կարիերայի ընթացքում, բայց լինել այստեղ՝ Լոս Անջելեսում, և աստղ ստանալ աշխարհահռչակ Փառքի ծառուղում, իսկապես անհավանական է։
Երախտապարտ եմ իմ ընկեր Թոմին իմ կողքին լինելու համար, և շնորհակալություն եմ հայտնում կնոջս՝ Վիկտորիային, և իմ հրաշալի երեխաներին՝ իրենց սիրո և աջակցության համար։ Լոս Անջելեսը հատուկ տեղ ունի իմ սրտում։ Ես այստեղ եկել եմ այն երազանքով, թե ինչպիսին կարող է լինել ֆուտբոլն ԱՄՆ-ում։ Իմ սիրելի մարզաձևի զարգացման գործում ունեցած ներդրման համար ճանաչում ստանալն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի», - գրել է Բեքհեմը սոցցանցի իր էջում։
Դեյվիդ Բեքհեմը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Անգլիայի վեցակի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը։ Նա ազգային հավաքականի կազմում խաղացել է 115 խաղ և վեց տարի եղել է թիմի ավագը, նաև 1999 թվականի Չեմպիոնների լիգայի հաղթողն է։
2018 թվականին նա դարձել է MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր, որտեղ խաղում է ութակի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լիոնել Մեսսին։

