Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան Zarkerak - Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Zarkerak Zarkerak - Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

 

Մարթա Կոսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչը նաև լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:

 

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ժողովրդավարական քվեով ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի հիման վրա հաջորդ շրջանում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի, եվրոպական ինտեգրման առաջմղման տեսլականին:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ և դրանց իրացման ուղղությամբ առաջիկա անելիքները:

 

Նախարար Միրզոյանը և հանձնակատար Կոսը մտքեր են փոխանակել հուլիսի 5-ին հանձնակատարի՝ Երևան այցի օրակարգի շուրջ:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

 

15 Հունիս, 2026 15:30
Վեր