Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները զարգանում են մի շարք հեռանկարային ոլորտներում․ ԱԳՆ Zarkerak - Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները զարգանում են մի շարք հեռանկարային ոլորտներում․ ԱԳՆ
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները զարգանում են մի շարք հեռանկարային ոլորտներում․ ԱԳՆ
Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները զարգանում են մի շարք հեռանկարային ոլորտներում․ ԱԳՆ

Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները զարգանում են մի շարք հեռանկարային ոլորտներում․ ԱԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

 

Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ:

 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ օրակարգի հարցերին, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին, այդ թվում՝ Շվեդիայի աջակցությանը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։

 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին:

 

15 Հունիս, 2026 21:40
Վեր