Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարարի հետ Zarkerak - Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Zarkerak Zarkerak - Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարարի հետ

Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարարի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Թոմ Բերենդսենը նախարար Միրզոյանին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համահունչ անցկացման և հաղթանակի կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ արդյունքներն արտացոլում են ՀՀ քաղաքացիների ընտրությունը, այդ թվում նաև՝ արտաքին համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից։

 

Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները՝ կարևորելով ընթացիկ և նոր ուղղություններով կոնկրետ ծրագրերի իրականացումը։ Ընդգծվել է գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրի ծավալների ավելացման կարևորությունը։

 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված քայլերը, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագիրը, ինչպես նաև տարածաշրջանում փոխգործակցության խթանման դինամիկան։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, և շարունակական աշխատանքներն ուղղված են դրա հետագա ամրապնդմանը։

 

15 Հունիս, 2026 20:38
Վեր