Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում՝ պատերազմի սպառնալիք է. Փաշինյան Zarkerak - Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում՝ պատերազմի սպառնալիք է. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում՝ պատերազմի սպառնալիք է. Փաշինյան
Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում՝ պատերազմի սպառնալիք է. Փաշինյան

Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում՝ պատերազմի սպառնալիք է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ քաղաքացին տեր է կանգնել խաղաղությանը: Եթե մենք հիմա չկառավարենք իրավիճակը և ընկալում ստեղծվի, որ ՀՀ-ում 500 հազար մարդ կա, ով ասում է՝ մենք պետք է «Ղարաբաղի շարժումը» շարունակենք, դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակը ՀՀ-ում՝ մանավանդ այն պայմաններում, երբ մենք այսօր ունենք նոր բանակ, կարող է հարց առաջանալ՝ կարող է այդ բանակը հայտնվել այդ մարդկանց ձեռքում: Մենք հո գիտենք, որ չկա այդպիսի մարդ, այլ ընտրակաշառք է բաժանվել՝ արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ «Ղարաբաղի շարժումը» չպետք է շարունակել. «Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում՝ պատերազմի սպառնալիք է: Պատերազմի եռագլուխ կուսակցությունը սպառնալիք է ստեղծել խաղաղության համար: Մենք պետք է  ջանք գործադրենք, որ իրադրությունը չապակայունանա: Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումն այդ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր: Երկու կողմից էլ այդ զգացողությունը կար, որ դավադրությունը կա այստեղ, պետք է ռեակցիա տալ»:

17 Հունիս, 2026 17:38
Վեր