Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Տասնյակ անգամներ Կիրանցում եղել եմ, չեմ իմացել, որ այդտեղ եկեղեցի կա, չորս կողմը ծառերի կույտ է եղել, ես ասել եմ՝ ոնց կարող է այդտեղ եկեղեցի լինի, որ չիմանանք»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ միայն դիմացից չեն կռվել, թիկունքից էլ են կռվել. «Մենք այդ որոշումը կայացրել ենք, բա ուր են այդ մարդիկ, որ ասում էին՝ Կիրանցը դատարկվելու է: Այսօր Կիրանցը խաչմերուկ է, միջպետական մայրուղի, որը հիմա ավելի ապահով է, քան նախկինում երբևէ: Այն ժամանակ, որ գնում էին Վրաստան՝ ասում էին Վանաձորով գնանք, թե Կիրանցով, այսօր մարդ կա՞, որ իրեն ըտենց հարց է տալիս: Այսօրվա ՀՀ-ն ամենամեծ հաջողված պրոյեկտն է՝ իր բոլոր պարամետրերով, զոհերով ու զոհողություններով: Ես ծնկի եմ գալիս բոլոր զոհվածների ընտանիքների, ծնողների, հարազատների առաջ: Այդ պրոյեկտն է, որ մարդիկ ուզում էին կործանել, և նրանք, ովքեր դա ուզում էին՝ իրենց սպասում է կործանում՝ առանց կոմպրոմիսների»:


