Պարույր Սևակ և Քեթի բնակավայրերի կրթահամալիրները պատրաստ են որակյալ կրթական ծառայություններ մատուցել բոլոր երեխաներին. Ժաննա Անդրեասյան Zarkerak - Պարույր Սևակ և Քեթի բնակավայրերի կրթահամալիրները պատրաստ են որակյալ կրթական ծառայություններ մատուցել բոլոր երեխաներին. Ժաննա Անդրեասյան
Zarkerak Zarkerak - Պարույր Սևակ և Քեթի բնակավայրերի կրթահամալիրները պատրաստ են որակյալ կրթական ծառայություններ մատուցել բոլոր երեխաներին. Ժաննա Անդրեասյան
Պարույր Սևակ և Քեթի բնակավայրերի կրթահամալիրները պատրաստ են որակյալ կրթական ծառայություններ մատուցել բոլոր երեխաներին. Ժաննա Անդրեասյան

Պարույր Սևակ և Քեթի բնակավայրերի կրթահամալիրները պատրաստ են որակյալ կրթական ծառայություններ մատուցել բոլոր երեխաներին. Ժաննա Անդրեասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթահամալիրների գործունեությանն ու զարգացման հեռանկարներին։

Նախարարը տեղեկացրել է, որ դպրոցաշինության պետական ծրագրի շրջանակում կառուցված առաջին կրթահամալիրներն արդեն շահագործման են հանձնվել Արարատի մարզի Պարույր Սևակ և Շիրակի մարզի Քեթի բնակավայրերում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ արդիական և հագեցած շենքային պայմաններին զուգահեռ կարևոր է նաև կրթության պատշաճ բովանդակության ապահովումը։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կառավարությունն արդեն հաստատել է կրթահամալիրների օրինակելի կանոնադրությունը․ «Այս միջավայրերը դիտարկում ենք ոչ միայն որպես կրթական, այլև որպես մարզական, մշակութային և համայնքի համար կարևոր կենտրոններ, որոնցում պետք է կենտրոնացած լինի համայնքային կյանքը։ Արդյունքում` պետք է փոխվի նաև համայնքներում կյանքի որակը՝ հենց կրթահամալիրների գործունեության շնորհիվ»։

Նախարարի խոսքով՝ կրթական ծառայություններից բացի` կրթահամալիրներում պետք է ձևավորվի նաև հավելյալ ծառայությունների միջավայր։ Մասնավորապես, նախատեսվում է համայնքային ծրագրերի համապատասխան շրջանակ, որի իրականացման պահանջն ամրագրված է կրթահամալիրների կանոնադրությամբ։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև երիտասարդական բաղադրիչին՝ տեղեկացնելով, որ ներկայում ԼՈՖԹ-ի հետ քննարկվում է նորակառույց կրթահամալիրներում երիտասարդական կենտրոնների ստեղծման և զարգացման հնարավորությունը։

«Շատ կարևոր ենք համարում, որ հենց սկզբից աշխատանքը ճիշտ կազմակերպվի։ Այդ իմաստով առաջիկա տարին մեզ համար լինելու է առանցքային՝ այս բոլոր մոտեցումները փորձարկելու և կատարելագործելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է կրթահամալիրի տնօրենի ընտրության և նշանակման ընթացակարգերին, ինչպես նաև մանկավարժական աշխատողների ընտրության գործընթացներին, ապա դրանք կարգավորված են օրենսդրությամբ։ Բոլոր քայլերն իրականացվելու են օրենքով սահմանված ընթացակարգերով »,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ ամառվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Պարույր Սևակի և Քեթիի կրթահամալիրներում համապատասխան գործընթացների իրականացմանը, որպեսզի հաստատությունները սեպտեմբերից լիարժեք գործեն։

Ժաննա Անդրեասյանը կրթահամալիրների կարևորությունն ընդգծել է նաև գյուղական բնակավայրերում որակյալ կրթական ծառայությունների հասանելիության ապահովման տեսանկյունից։

«Կրթահամալիրները հատկապես գյուղական բնակավայրերում որակյալ կրթական ծառայությունները բոլոր երեխաների համար հասանելի դարձնելու ամենակարևոր օղակներն են դառնալու։ Վստահ եմ, որ արդեն այսօր նոր կրթահամալիրների շրջակա բնակավայրերի բնակիչները տեսնում և համոզվում են, որ այս հաստատություններն իրենց երեխաների ապագան կերտելու լավագույն վայրերն են»,- նշել է նախարարը։

17 Հունիս, 2026 20:53
Վեր