Եթե որևէ ձեռնարկությունում տարվա մեջ 3 անգամ արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի պետք է զրկվի և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկի ոլորտում աշխատելուց. Փաշինյան Zarkerak - Եթե որևէ ձեռնարկությունում տարվա մեջ 3 անգամ արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի պետք է զրկվի և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկի ոլորտում աշխատելուց. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Եթե որևէ ձեռնարկությունում տարվա մեջ 3 անգամ արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի պետք է զրկվի և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկի ոլորտում աշխատելուց. Փաշինյան
Եթե որևէ ձեռնարկությունում տարվա մեջ 3 անգամ արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի պետք է զրկվի և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկի ոլորտում աշխատելուց. Փաշինյան

Եթե որևէ ձեռնարկությունում տարվա մեջ 3 անգամ արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի պետք է զրկվի և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկի ոլորտում աշխատելուց. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք միկրոբիզնեսի շեմը պետք է կրկնապատկենք ու պետք է կարգավորում մտցնենք, որ իքս ժամանակում, եթե որևէ ձեռնարկություն, դա վերաբերում է և՛ միկրոբիզնեսին, և՛ շրջանառության հարկով աշխատողին, տարվա մեջ օրինակ՝ 3 անգամ արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի ինքը պետք է զրկվի և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկի ոլորտում աշխատելուց»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ սա կարող է ոմանց համար նշանակել դե ֆակտո փակում, բայց պետք է ՀԴՄ կտրոնները թողարկեն. «Այս կարգավորումը պետք է անել, որպեսզի 2027 թվականի հունվարի 1-ից աշխատի: Նաև հնարավոր ամեն ինչը պետք է անենք դրոշմապիտակավորումով, հույս ունեմ, որ համակարգային առումով պատրաստ ենք և այդտեղ խնդիր չկա: Դրոշմապիտակներով ապրանքների ցանկը պետք է ընդլայնվի այս տարի, հաջորդող շրջանում մենք պետք է մտածենք այս շուկայում այլընտրանքներ ձևավորելու հնարավորությունների մասին, հիմա մեկ օպերատոր ունենք, ապագայում կմտածենք երկու օպերատոր ունենալու մասին: Այն, ինչ հնարավոր է դրոշմապիտակավորել, պետք է դրոշմապիտակավորել»:

18 Հունիս, 2026 11:36
Վեր