Բնակարաններում  լինում են սարքեր կամ լամպեր, որ օրերով կարող են միացված մնալ․ վարչապետ Zarkerak - Բնակարաններում լինում են սարքեր կամ լամպեր, որ օրերով կարող են միացված մնալ․ վարչապետ
Zarkerak Zarkerak - Բնակարաններում լինում են սարքեր կամ լամպեր, որ օրերով կարող են միացված մնալ․ վարչապետ
Բնակարաններում  լինում են սարքեր կամ լամպեր, որ օրերով կարող են միացված մնալ․ վարչապետ

Բնակարաններում լինում են սարքեր կամ լամպեր, որ օրերով կարող են միացված մնալ․ վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք չգիտնեք, թե մեր տներում ինչքան սարք անիմաստ միացված մնաց, և մի քանի ամսվա, տարիների ընթացքում ինչքան գումար ավել ծախսվեց, իսկ երբ հաշվարկ արվի կլորիկ գումար է ձևավորվելու, այդ պրոբլեմը այսօր էլ համատարած կա և միշտ էլ եղել է: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի խնայողությանը:

«Մենք մեծ ծավալով էլեկտրաէներգիա ենք ծախսում, որի կարիքը չկա․ բնակարաններում էլ լինում է այնպես, որ սարքեր կամ լամպեր  օրերով կարող են  միացված մնալ, որոնց կարիքը չկա և դա չի կառավարվում»,-ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ պետք է զարգանա  բնակարանում կենցաղային սարքերի հեռավար կառավարումը:  «Եվ մենք բարձրացնելով էլեկտրաէներգիայի արդյունավետությունը շատ մեծ էֆեկտների կարող ենք հասնել»,-հավելեց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց, որ Էներգետիկ տրանսֆորմացիա ասելով նկատի ունի, որ էլեկտրաէներգիայի մասին մեր պատկերացումները պետք է փոխվի, նշելով, որ սա մեծ աշխատանք է և պետք է կառավարման ավելի ճկուն ֆորմատներ ունենանք:

18 Հունիս, 2026 12:00
Վեր