Այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել. Փաշինյանը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին Zarkerak - Այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել. Փաշինյանը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
Zarkerak Zarkerak - Այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել. Փաշինյանը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
Այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել. Փաշինյանը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին

Այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել. Փաշինյանը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա արդյոք հետաքրքրություն, այսինքն՝ հանդիպման անհրաժեշտություն կա, թե՝ ոչ»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վաչապետը նաև նշեց. «Ե՛վ Ադրբեջանի, և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող էին սրել իրավիճակը, և մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ: Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքն աշխարհի բոլոր երկրների հետ հիմնականում դրա մասին է, կողմերն իրենց դիրքորոշումներն իրար համար պարզաբանում են: Միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, այսինքն՝ այն, ինչ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք՝ առանց բացառության: Դիվանագիտությունը դա է, որ հաղորդակցվում ես մարդկանց հետ: Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում»:

18 Հունիս, 2026 12:43
Վեր