Քննարկվում են նաև Թուրքիա արտահանման հնարավորությունները․ Փաշինյան Zarkerak - Քննարկվում են նաև Թուրքիա արտահանման հնարավորությունները․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Քննարկվում են նաև Թուրքիա արտահանման հնարավորությունները․ Փաշինյան
Քննարկվում են նաև Թուրքիա արտահանման հնարավորությունները․ Փաշինյան

Քննարկվում են նաև Թուրքիա արտահանման հնարավորությունները․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քննարկվում են բոլոր ուղղություններով արտահանման հնարավորությունները, այդ թվում նաև Թուրքիա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման սահմանափակման ֆոնին քննարկվել է դեպի Թուրքիա արտահանումը ավելացնելու տարբերակը։

«Մեր գործարար պատվիրակությունն էր ուղևորվել Կարս և կարծում եմ Թուրքիայի գործարարների հետ քննարկումներ էին ունեցել։ Ենթադրում եմ, որ պետք է քննարկած լինեին փոխադարձ հետաքրքրություններ ներկայացրած հարցեր»,- հավելել է վարչապետ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչները Կարսում հանդիպել էին հունիսի 3-ին։ Ըստ «Արմենպրեսի» կողմերը ներկայացնելով սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության և այլ ոլորտները, ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը և մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

18 Հունիս, 2026 13:03
Վեր