Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել Zarkerak - Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել
Zarkerak Zarkerak - Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել
Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել

Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փարիզի Լուվրի թանգարանը զգուշացրել է, որ անոմալ շոգի պատճառով որոշ ցուցասրահներ փակելու անհրաժեշտություն է առաջացել՝ արվեստի գործերը չվտանգելու նպատակով։

Նշենք, որ Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը սաստիկ շոգի պատճառով սահմանել է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ, հայտարարվել է, որ Ֆրանսիայի որոշ շրջաններում ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը։

 «Լուվրի թանգարանի որոշ ցուցասրահներ կարող են փակվել՝ շոգի պատճառով, որպեսզի արվեստի գործերը հնարավորինս ավելի լավ պահպանվեն»,- նշված է Լուվրի թանգարանի X սոցցանցի պաշտոնական էջում։

20 Հունիս, 2026 20:25
Վեր