Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել Zarkerak - Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
Zarkerak Zarkerak - Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվել են թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականը տարել է 4 հաղթանակ, զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի ուղեգիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Վերջին տուրի հանդիպումներին հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։

 

Մրցաշարի ավարտից հետո կայացել է պարգևատրման արարողությունը։ Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են Ժաննա Անդրեասյանն ու Վարդան Զաքարյանը։

 

 

Շնորհավորելով մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ տպավորված է կորտում տեսած պայքարով և մարզիկների ցուցադրած կամային հատկանիշներով։ Նախարարի խոսքով՝ մրցաշարը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ հետևողական աշխատանքի և նվիրվածության շնորհիվ հնարավոր է հասնել բարձր արդյունքների, իսկ Հայաստանի հավաքականի հաջող ելույթն ու հաջորդ ենթախմբի ուղեգրի նվաճումը կարևոր ձեռքբերում են հայկական թենիսի համար։

 

Վերջին տուրում մեր ընտրանին համառ պայքարում զիջել է առաջատար Մալթայի հավաքականին։ Նախորդ հանդիպումներում Հայաստանի թիմը հաղթել էր Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1), Իսլանդիայի (2:1) և Ալբանիայի (3:0) թիմերին։

 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի խոսքով՝ թիմն ամբողջովին կատարել է իր առջև դրված խնդիրը:

 

«Պետք էր չորս հաղթանակ տանել, որպեսզի ապահովեինք հաջորդ ենթախումբ դուրս գալը։ Արդեն նշանակություն չուներ՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ տեղը կզբաղեցնեինք։ Շատ երիտասարդ ու խոստումնալից մարզիկներ ունենք, որոնք շատ լավ մրցաշար անցկացրին»,- նշել է Վահե Ավետիսյանը։

 

18-ամյա Դավիթ Պողոսյանը, որն առաջին անգամ էր մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը, տպավորիչ արդյունք է գրանցել՝ տանելով չորս հաղթանակ մենախաղում և մեկ հաղթանակ՝ զուգախաղում։

 

«Բառերով դժվար է նկարագրել այն, ինչ զգում եմ։ Սա իմ թենիսային կարիերայի լավագույն պահն է։ Առավել ևս ոգևորիչ էր խաղալ հենց Հայաստանում՝ այսպիսի հրաշալի պայմաններում և մեր երկրպագուների աջակցությամբ»,- նշել է Դավիթ Պողոսյանը։

 

Նշենք նաև՝ թենիսի Հայաստանի կանանց հավաքականն էլ Սան Մարինոյում դուրս է եկել

 

Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 2-րդ ենթախումբ:

 

Անցումային փլեյ-օֆֆում մեր հավաքականը 2։0 հաշվով առավելության է հասել Էստոնիայի նկատմամբ։ Մենախաղում հաղթանակներ են տարել Անի Ամիրաղյանն ու Էլինա Ավանեսյանը:

20 Հունիս, 2026 21:18
Վեր