Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանում շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է
- իրականացնել կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում,
- դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում,
- ջրամեկուսացման աշխատանքներ,
- կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում,
- անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում։