Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Zarkerak - Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Zarkerak Zarkerak - Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը

Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրում վերջերս բնակեցված՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համայնքային փոքր տուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել բնակիչների կենսապայմաններին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել առօրյայով։

 

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պետության առաջնահերթություններից է հաշմանդամություն ունեցող անձանց համար արժանապատիվ և մատչելի կենսապայմանների ապահովումը, ինչպես նաև նրանց ինքնուրույն կյանքի և համայնքում լիարժեք մասնակցության հնարավորությունների ընդլայնումը։

 

Նշենք, որ համայնքային փոքր տները նախատեսված են 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Դրանք միտված են խթանելու անկախ կյանքը, սոցիալական ներառումը և համայնքում ապրելու իրավունքի իրացումը՝ ապահովելով անհրաժեշտ խնամք, աջակցություն և սոցիալական ծառայություններ։

 

Ակնաշենի փոքր տանն այս պահին բնակվում է ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող շուրջօրյա հաստատություններից տեղափոխված 12 բնակիչ։

 

22 Հունիս, 2026 16:30
Վեր