Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 18-ին և 19-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ներկա էր ASOF 2026 #հայգիտականևմշակութայինընկերակցությունամենամյա համաժողովին, որն անցկացվում էր Դիլիջանում՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
«ASOF-ը շուրջ 400 հայ և օտարազգի առաջատար գիտնականների, արվեստագետների, ձեռնարկատերերի և մասնագետների միջազգային ցանց է, որը գիտության, կրթության, հետազոտությունների և մշակույթի միջոցով միտված է Հայաստանի պետականության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և ապագայի ձևավորմանը։
Համաժողովը այս տարի ևս միավորեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների՝ ստեղծելով գիտելիքի, համագործակցության և նոր գաղափարների փոխանակման եզակի հարթակ»,- ասվում է հաղորդագրությունում։


