«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է Zarkerak - «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
Zarkerak Zarkerak - «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է: Հայտերի ներկայացման նոր վերջնաժամկետն է՝ 2026 թվականի հունիսի 29-ը՝ ժամը 16:00-ն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի ImpactAIM կենտրոնի և ԿԶՆ Նորարարության լաբը հրավիրում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մասնավոր հատվածի ընկերություններին ներկայացնելու առաջարկներ «NEST․ Հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության ներքո իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթին։

 

Ծրագրի հիմնական ուղղությունները՝

• Թվային գրագիտություն

• Արհեստական բանականություն

• Կիբեռանվտանգություն

• Փափուկ հմտություններ (soft skills)

 

Առավելագույն բյուջեն մեկ կազմակերպության համար՝ 40,000 ԱՄՆ դոլար։

Մանրամասները՝ այստեղ:

 

22 Հունիս, 2026 16:02
Վեր