24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային Zarkerak - 24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
Zarkerak Zarkerak - 24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Զիմ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա մի տղայի։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» ԲԿ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

11 Հուլիս, 2026 13:56
Վեր