Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տասնհինգ մարդ է զոհվել Վիետնամի հարավում գտնվող Ֆուկուոկ կղզու մոտ զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով, հայտնել է VnExpress տեղական լրատվական պորտալը։
Ըստ հաղորդումների՝ նավի վրա եղել է 32 հնդիկ զբոսաշրջիկ և անձնակազմի չորս անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել նավի՝ նավահանգստից դուրս գալուց անմիջապես հետո։ Դեռևս չպարզված հանգամանքներում նավը շրջվել է։
Փրկվել է քսանմեկ մարդ, իսկ 15-ը՝ երկու կին և 13 տղամարդ, զոհվել է: Արտակարգ իրավիճակների ծառայությունները պարզում են միջադեպի պատճառը։

