Հայ արտադրողը թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել. փոխվարչապետ Zarkerak - Հայ արտադրողը թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել. փոխվարչապետ
Zarkerak Zarkerak - Հայ արտադրողը թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել. փոխվարչապետ
Հայ արտադրողը թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել. փոխվարչապետ

Հայ արտադրողը թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել. փոխվարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայ արտադրողը ապահովում է իր արտադրանքի որակը, սակայն թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանից արտահանվող ապրանքների կապարակնիքների և դրանց թվայանացման հետ կապված խնդրին:

«Ես հետևում եմ ինչ է հիմա կատարվում, այդ թվում միրգ, բանջարեղեն, ծաղիկ արտահանման պրոցեսում, ու զգում եմ, որ կան ընկերություններ, որոնք բարձր որակ են ապահովում, այդ թվում եվրոպական, ու պարզվում է, որ խնդիրը միայն որակը չէ: Խնդիրը արտահանման հետագծելիությունն է: Քանի որ իրենց շարժն է դանդաղում: Լավ որակի ապրանքի շարժը երբ որ դանդաղում է, ունենում է երկու խնդիր․ նախ փչանում է, երկրորդ՝ ժամանակն է ծախսում»,- ասաց Գրիգորյանը՝ բացատրելով, որ ժամանակ ծախսելը դա հավելյալ ծախս է, ինչի արդյուքնում հայկական ապրանքի գինը դադարում է մրցունակ լինելուց:

Ըստ Գրիգորյանի, եթե ապրանքի հետագծելիության խնդիրը չլուծվի, հայկական կողմի  համար շատ բարդ կլինի մրցակցել զարգացած շուկաներում:

«Այլընտրանք չկա, որովհետև ստացվում է, որ արտադրողը ապահովում է իր արտադրանքի որակը՝ դրա ահամար ներդրում ու ծախս անելով, սակայն թվային ենթակառուցվածքների բացակայության պատճառով չի կարողանում արտահանում կատարել»,-ասաց փոխվարչապետը:

Նա նաև նշեց, որ թվային ենթակառուցվածքի լիարժեք աշխատելու դեպքում, հնարավոր է պարզվեր, որ հայկական ապրանքների մի զգալի մասը արտահանելի է:

16 Հուլիս, 2026 12:37
Վեր