Բելինգհեմը կարող է հետադարձ որակազրկում ստանալ Zarkerak - Բելինգհեմը կարող է հետադարձ որակազրկում ստանալ
Zarkerak Zarkerak - Բելինգհեմը կարող է հետադարձ որակազրկում ստանալ
Բելինգհեմը կարող է հետադարձ որակազրկում ստանալ

Բելինգհեմը կարող է հետադարձ որակազրկում ստանալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է հետադարձ որակազրկում ստանալ 2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի դեմ (1-2) ոչ սպորտային վարքագիծ դրսևորելու համար՝ ըստ talkSPORT-ի։

Խաղից հետո Բելինգհեմը հետևից մոտեցել է Վալենտին Բարկոյին, որը տոնում էր հաղթանակը իր թիմակիցների հետ, և հարվածել նրա գլխին։ Ի պատասխան՝ Բարկոն հրել է Անգլիայի խաղացողին։

Այս միջադեպը տեղի է ունեցել ոչ խաղային իրավիճակում և աննկատ մնացել մրցավարի համար, բայց ֆիքսվել է հեռուստատեսային տեսախցիկների կողմից։ Միջադեպը այժմ կարող է վերանայել ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն։

16 Հուլիս, 2026 17:59
Վեր