Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան Zarkerak - Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան
Zarkerak Zarkerak - Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար՝ բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների զարգացման, երկկողմ համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար։

Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է վերջին տարիներին հայ-ղազախական քաղաքական երկխոսության ակտիվ զարգացումը՝ կարևորելով բարձր մակարդակի փոխադարձ այցերի, ինչպես նաև առևտրատնտեսական, տրանսպորտային, կրթական, մշակութային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը։

Անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին՝ նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից են: Նախագահն ընդգծել է, որ դրանք նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ տնտեսական և տրանսպորտային համագործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Բոլատ Իմանբաևին մաղթել է հաջողություններ և ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում։

16 Հուլիս, 2026 20:45
Վեր