Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հարգելի քաղաքացիներ, գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն հասանելի է CBD COP17-ի պաշտոնական կայքը՝ https://cop17yerevan.am։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
«Այստեղ կգտնեք համաժողովի վերաբերյալ անհրաժեշտ և շարունակաբար թարմացվող տեղեկատվությունը, այդ թվում՝
-համաժողովի մասին ընդհանուր տեղեկություններ,
-Կապույտ (Blue Zone) և Կանաչ (Green Zone) գոտիների վերաբերյալ տեղեկատվություն,
-մասնակցության և գրանցումների ընթացակարգեր,
-միջոցառումների օրակարգեր,
-հարակից միջոցառումների և տաղավարների վերաբերյալ տեղեկություններ,
-նորություններ, օգտակար ուղեցույցներ, հաճախ տրվող հարցեր և այլ կարևոր նյութեր։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ կայքի մի շարք բաժիններ դեռևս գտնվում են համալրման և շարունակական թարմացման փուլում։ Առաջիկա շաբաթներին այն կհարստանա նոր բովանդակությամբ և օգտակար տեղեկատվությամբ՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների առաջընթացին զուգահեռ։
Եթե պատրաստվում եք մասնակցել համաժողովին կամ պարզապես ցանկանում եք հետևել աշխարհի կարևորագույն կենսաբազմազանության համաժողովի նորություններին, cop17yerevan.am-ը կլինի ձեր հիմնական տեղեկատվական հարթակը»,-նշվում է հաղորդագրության մեջ։


