Ոսկու գինը  կարող է էլ ավելի նվազել․ ինչ է կատարվում շուկայում Zarkerak - Ոսկու գինը կարող է էլ ավելի նվազել․ ինչ է կատարվում շուկայում
Zarkerak Zarkerak - Ոսկու գինը կարող է էլ ավելի նվազել․ ինչ է կատարվում շուկայում
Ոսկու գինը  կարող է էլ ավելի նվազել․ ինչ է կատարվում շուկայում

Ոսկու գինը կարող է էլ ավելի նվազել․ ինչ է կատարվում շուկայում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոսկու գինը առաջիկայում կարող է էլ ավելի նվազել: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասել է Տ.Գ.Թ. «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակից Գոռ Հարությունյանը:

Ըստ տնտեսագետի ոսկու գների տատանումները կապված են մի շարք հանգամանքների հետ: «Առաջինը դա աշխարհաքաղաքական իրավիճակն է: Այս պահին ունենք լարվածություններ տարբեր ուղղություններով՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Մերձավոր արևելքում ընթացող հակամարտությունները՝ ԱՄՆ-Իրան հակամարտությունը մասնավորապես: Երկրորդը կարող է լինել Federal Reserve System-ի այսինքն ԱՄՆ դաշնային պահուստային ֆոնդի տոկոսադրույքները, որոնց բարձրացմանը զուգահեռ ներդնողները հիմնականում նախընտրում են այնտեղ ներդրումներ կատարել քան թե ոսկու մեջ: Երրորդ պայմանը արդեն կապված է ամերիկյան դոլարի փոխարժեքով, քանի որ ոսկին ողջ աշխարհում վաճառվում է դոլարով և շուկայում կարգավորում է հենց ԱՄՆ դոլարով: Երբ դոլարը թանկանում է շատ երկրների համար ոսկին նույնպես թանկանում է, որի արդյունքում էլ պահանջարկը կարող է որոշ չափով նվազել»,-նշել է Հակոբյանը:

Ըստ նրա նույնը նաև Հայկական շուկայի պարագայում է, որովհետև ոսկու գինը չի ձևավորվում երկրի ներսում և այն խիստ կախված է միջազգային ոսկու գնից, ինչպես նաև դրամ-դոլար փոխարժեքից: «Եթե նույնիսկ պահանջարկը Հայաստանում նույնն է մնում, միևնույնն է միջազգային շուկայի փոփոխությունները անմիջապես արտացոլվում են ոսկու տեղական գների վրա»,-հավելել է նա:

Տնտեսագետի խոսքերով պատկերը նույնն է նաև արծաթի շուկայի պարագայում, սակայն առաջնահերթությունը տրվում է ոսկու շուկային: Բացի այս, Հարությունյանի գնահատմամբ, արծաթի գների կարգավորումները կախված են ոսկու շուկայում տեղի ունեցող փոփոխություններից:

Անդրադառնալով առաջիկայում ոսկու գների հավանական աճի ու անկման միտումներին, բանագնացը նշեց. «Եթե պահպանվեն աշխարհաքաղաքական լարվածությունները, կենտրոնական բանկերը շարունակեն ոսկի գնել որպես պահուստ, համաշխարային անորոշությունը մեծանա, ապա ոսկու գինը կարող է աճել: Սակայն հաշվի առնելով վերջին շրջանի փոփոխությունները, ԱՄՆ-ում տոկոսադրույքների բարձրացման տենդենցը, որը նկատվում է նաև այս պահին, և սրա արդյունքում դոլարի ամրապնդումը, ապա ոսկու գնի աճի տեմպերը կարող է որոշակիորեն սահմանափակվել և նույնիսկ էլ ավելի նվազել»:

Հարությունյանի խոսքերով Հայաստանում մշակույթ է ձևավորվել որպես ներդրում ոսկին օգտագործելը, և դա ոչ այնքան ձուլակտորների տեսքով, որքան զարդ տեսակի: «Մարդկանց մեջ ամրապնդված է այն ընկալումը, որ ոսկու արժեքը դա համեմատաբար կայուն է ի տարբերություն պարտատոմսերի, կամ բաժնետոմսերի, և որ ոսկին միշտ պահպանում է իր արժեքը, հետևաբար երբ ունենում ենք ոսկու գնանկում մարդիկ դիտարկում նմ վաճառքի տարբերակը»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ այժմ գների անկմանը զուգահեռ պահանջարկը գնալով կթուլանա:

Ոսկերիչ-վաճառողն էլ նշեց, որ ոսկու շուկայում գնանկումը սկսվել է մարտ ամսվա վերջից և այժմ ընդհանուր առմամբ կազմում է 23-25%:

Նրա գնահատմամբ պահանջարկը շուկայում նույնպես նվազել է: «Ժողովուրդը տեսնելով ոսկու գների նվազումը, սպասում է մինչև մաքսիմալ անկմանը՝ նպատակ ունենալով ձեռք բերել առավել էժան գնով: Գնաճի դեպքում տեղի է ունենում հակառակը: Մարդիկ շտապում են ձեռք բերել ոսկին՝ մտածելով, որ կարող է ավելի թանկանալ, ինչն ըստ էության ձևավորում է ոսկու մեծ պահանջարկ»,-նշել է զրուցակիցը:

Նա նաև հավելեց, որ նախորդ տարվա մարտ ամսից մինչև այս տարվա մարտ ամիսը ոսկու գինը աճել էր գրեթե 100%-ով՝ 90 դոլարից հասնելով 178 դոլարի:

 

10 Հուլիս, 2026 16:17
Վեր