Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Zarkerak - Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Zarkerak Zarkerak - Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 15-ին՝ ժամը 1.10-ին, Մանուշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

 

 

4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները թմրանյութ ձեռք բերելու և պահելու դեպք են բացահայտել նաև ժամը 2․10-ին։ Նրանք Ղափանցյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

 

Նույն օրը՝ ժամը 20․50-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ։

 

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

16 Հուլիս, 2026 17:47
Վեր