Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լողավազաններում ստուգումները կազմակերպվում են դիմումների և վարչական վարույթների միջոցով: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը։
Նա նշեց, որ լողավազաններում վերահսկողություն են իրականանցնում են պլանայնին ստուգումների ձևով, դիմում բողոքների հիմքով: «Սակայն կենտրոնական ապարատում լողավազանների հիգիենիայի հետ կապված դիմում-բողոք չենք ստացել։ Մենք ուսումնասիրում ենք տեսնենք ունեն արտադրողական հսկողություն, ընդհանուր պայմանները՝ միկրոկլիման, հանդերձարանները, ջրի որակը»,-ասաց նա։
ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ բժիշկ-հիգիենիստ Հովսեփ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ընդհանրապես լողավազններում տարածվող հիվանդաությունները լինում են՝ մանրէային, վիրուսային, մաշկային, մակաբուծային, սնկային և այլն:
«Լողավազններում որպես այդպիսին տարածվող վիրուսներ չպետք է լինեն, քանի որ դրանց սանիտարահիգիենիկ վիճակը չպետք է դա թույլ տա, եթե իհարկե դրանք պատշաճորեն պահպանվեն: Ընդհանուր առմամբ անհնար է հասկանալ հենց վիրուսային հիվանդությունների պատճառը, քանի որ մարդը օրվա ընթացքում կարող է այնպիսի առարակաների հետ շփվել, որոնք ուղղակի նպաստեն հիվանդության ձևավորմանը։ Այս դեպքում բժիշկը իր բուժումը իրականացնելու է կոնկրետ ախտորոշում և բուժում՝ չխորանալով դրանց ձևավորման կամ զարգացման պատճառների մեջ»,-ասաց նա։
Նշենք, որ ըստ սահմանված կարգի՝ լողավազաններում, բաղնիքներում պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ (օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն): Տրվող սրբիչները, սպիտակեղենը պետք է լվացվեն կենտրոնացված լվացքատանը կամ պայմանագրային կարգով:
Հանդերձարանները պետք է ապահովված լինեն հագուստի անհատական պահարաններով, մեկ հերթափոխում թույլատրված հաճախորդների քանակությանը համապատասխան:


